Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նախորդ տարի ՔԿՀ-ներում մահվան դեպքերը էականորեն նվազել են. Ռուստամ Բադասյան

Նախորդ տարի ՔԿՀ-ներում մահվան դեպքերը էականորեն նվազել են. Ռուստամ 
Բադասյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականի ընթացքում շարունակվել են քրեակատարողական հիմնարկներում բժշկական օգնության և սպասարկման ոլորտի կատարելագործմանն ուղղված աշխատանքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով 2020 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը:

«Բուժօգնության որակի բարձրացման նպատակով 2020 թվականի ընթացքում նեղ մասնագիտական վերապատրաստում են անցել ՊՈԱԿ-ի 71 աշխատակիցներ: Այսինքն` զբաղեցրած հաստիքների շուրջ 45 տոկոսը: Էականորեն կրճատվել են ազատությունից զրկված անձանց ուղեգրման գործընթացները՝ ապահովելով բուժօգնության կազմակերպման ձգձգումների բացառումը»,- ասաց Բադասյանը:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով` նույնիսկ կորոնավիրուսային հիվանդության ռիսկերի առկայության պայմաններում նախորդ տարիների համեմատությամբ ՔԿՀ-ներում մահացությունների թիվը զգալիորեն նվազել է:

«2020 թվականին գրանցվել է մահվան հինգ դեպք՝ այն պարագայում, երբ 2019 թվականին գրանցվել էր մահվան 21 դեպք»,- ասաց Բադասյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]