Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդը բրազիլացի պաշտոնյանին ներկայացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը

Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդը բրազիլացի պաշտոնյանին ներկայացրել է Հայոց 
ցեղասպանության ճանաչման կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ Եպիսկոպոս Բերբերյանը և թեմի ներկայացուցչական խորհրդի ատենապետ Անդրե Կիսաջեկյանը Հայոց Ցեղասապանության ճանաչման հարցով հանդիպում են  ունեցել մայրաքաղաք Բրազիլիայի ազգային արդարադատության խորհրդի նախագահ Լուիզ Ֆուքսի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Բրազիլիայի հայոց թեմի տեղեկատվական բաժնից:

Հանդիպումը տեղի է ունեցել zoom տարբերակով, քանի որ երկրում կորոնավիրուսի համավարակով պայյմանավորված ծանր վիճակը պահպանվում է:

Հանդիպաման սկզբում Նարեկ սրբազանը Լուիզ Ֆուքսին ներկայացրել է Հայոց Ցեղասպանության ճանաչման կարևորությունը հայ-բրազիլական ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում: Սրբազան հայրը Լուիզ Ֆուքսին առաջարել է մոտիկից ծանոթանալ Օսմանյան Թուրքիայի կողմից կատարված հայ ժողովորդի զանգվածային բնաջնջմանը ուղղված թուրքական վայրագություններին համոզվելու համար, որ այդ ժամանակ տեղի է ունեցել դարի ողբերգությունը: Նարեկ սրբազանը անդրադարձել է նաև Արցախյան վերջին պատերազմի օրերին գերեվարված հայորդիների հրատապ հարցին՝ խնդրելով որպեսզի Լուիզ Ֆուքսը առաջարկություններով հանդես գա Բրազիլական կառավարության կոնգրեսում: Սրբազան հայրը Լուիզ Ֆուքսին հրավիրել է միասին մեկնել Հայաստան:

«Մեծ գնահատանքի է արժանի նաև Անդրե Կիսաջեկյանի կատարած աշխատանքը  բրազիլահայ գաղութի կյանքում, նա իր անձնական ուշադրության և հոգածության տակ է պահում հայությանը վերաբերող կենսական նշանակություն ունեցող բազմապիսի հարցեր: Անդրե Կիսաջեկյանի անձնական միջոցներով առայսօր տարաբնույթ օգնություններ են ուղղվում դեպի Մայր Հայրենիք և դեպի Մայր Եկեղեցի:  Արցախյան պատերազմի  ցավալի օրերին Անդրե Կիսաջեկյանը Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում համախմբելով մեծաթիվ հայերի բողոքի ձայն բարձրացվեց թուրքական դեսպանատան առջև, ինչպես նաև հումանիտար մեծ օգտակարություն բերեց արցախահայությանը: Այս հանդիպման ժամանակ նա իր բողոքի խոսքով ներկայացրեց, թե աշխարհը ինչպիսի անտարբերություն է ցուցաբերում այսքան հրատապ հարցերին, որոնք տեղի են ունենում հայության հետ: Այս ծրագրի իրականցման գործում մեծ դեր ունեցավ նաև բրազիլահայ բժիշկ-պրոֆեսոր Սերժիո Հոթոթյանը: Աստվածային շնորհով ենք լցված, որ այս նախաձեռնությունը անպայման կպսակվի արդարությամբ՝ հետագա ժողովուրդների կյանքում կանխելով նման չարիք և ոճրագործություն»,- ասված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]