Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1905 թ. հունիսի 4-ին ծնվել է Վարդան Աճեմյանը՝ հայ անվանի թատերական ռեժիսոր, թատերական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1965), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1975), Ստալինյան 3-րդ աստիճանի մրցանակի դափնեկիր (1951)։

-1679 թ. հունիսի 4-ին Հայաստանում տեղի ունեցավ մեծ երկրաշարժ, որը ավիրեց Երեւանն ու բոլոր հարեւան բնակավայրերը։ Զոհ գնացին հազարավոր մարդիկ ու գրեթե բոլոր շինությունները։

-1878 թ. հունիսի 4-ին Թուրքիան Մեծ Բրիտանիային հանձնեց Կիպրոսի կառավարումը։

-1918 թ. հունիսի 4-ին Բաթումում Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության եւ Օսմանյան կայսրության միջեւ կնքվեց պայմանագիր, որը բաղկացած էր 14 հոդվածից։

-1925 թ. հունիսի 4-ին տպագրվեց «Պիոներ ղեկ» մանկապատանեկան պարբերականի առաջին համարը, այնուհետեւ կոչվել է «Պիոներ կանչ», ապա` «Կանչ»։

-1934 թ. հունիսի 4-ին մահացել է Մարիա Կյուրին՝ ծագումով լեհ նշանավոր ֆիզիկոս եւ քիմիկոս, Նոբելյան մրցանակի կրկնակի դափնեկիր (ծնվ.՝ 1867 թ.)։

 

Հետաքրքիր փաստեր

-Սուրճի հատիկներն իրականում պատիճներ չեն: Դրանք մրգային կորիզահատիկներ են:

-Վիտամին С շատ է պարունակվում գուավայի, լիչիի, կիվիի, ելակի, անանասի մեջ:

-Խաղողը պայթում է միկրոալիքային վառարան դնելու դեպքում:

-Նարնջագույնն անվանվել է մրգերի պատվին, ոչ թե ընդհակառակը: Մինչ այդ գույնն անվանվել է «գեոլուերադ», ինչը նշանակում է «դեղին-կարմիր»:

-Սեյշելյան ընկույզը կարող է կշռել մոտ 42 կգ:

-Գիտության տեսանկյունից ավոկադոն, արեւածաղկի սերմերը, հազարի տերեւները եւ բրոկկոլիի բողբոջները միրգ են:

-Լոլիկն ավելի շատ գեն ունի, քան մարդը:

-Աշխարհում կա խնձորի ավելի քան 7000 տարբեր տեսակ:

-Յուրաքանչյուր մարդու ԴՆԹ-ն 50 տոկոսով նույնական է բանանի ԴՆԹ-ի հետ:

Ա. Հ.   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]