Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Համաշխարհային փոստային միությունը չեղարկել է Ադրբեջանի հայատյացություն քարոզող փոստային նամականիշները

Համաշխարհային փոստային միությունը չեղարկել է Ադրբեջանի հայատյացություն 
քարոզող փոստային նամականիշները

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային փոստային միության (ՀՖՄ) միջազգային բյուրոն որոշում է կայացրել իրենց տվյալների շտեմարանում չգրանցել Ադրբեջանի կողմից թողարկված «Ադրբեջան 2020» փոստային նամականիշները, քանի որ նշյալ նամականիշները հակասում են Միության Կոնվենցիայի և Վարքի կանոնների համապատասխան դրույթներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միությունը խնդրել է Ադրբեջանին վերանայել այդ նամականիշների թողարկումը։

2020 թ Արցախի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայից հետո Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության կողմից թողարկված փոստային նամականիշներում հայերի նկատմամբ ակնհայտ ատելություն և այլատյացություն քարոզելու հանգամանքի մասին Միությանը համապատասխան նամակներ էին ուղարկվել Հայաստանի Հանրապետության ԱԳՆ և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից, որոնց ի պատասխան ՀՖՄ տնօրինությունը հայկական կողմին տեղեկացրել է վերը կայացված որոշման մասին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]