Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բելառուսը պատասխան սահմանափակումներ է ընդունել ԱՄՆ-ի դեմ

Բելառուսը պատասխան սահմանափակումներ է ընդունել ԱՄՆ-ի դեմ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի Արտաքին գործերի նախարարությունը Վաշինգտոնին տեղեկացրել է ամերիկյան պատժամիջոցների դեմ պատասխան միջոցներ սահմանելու մասին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացրել է երկրի արտաքին քաղաքականության գերատեսչության խոսնակ Անատոլի Գլազը:

«Որպես ինքնիշխան երկիր՝ մենք չենք կարող անուշադրության մատնել տվյալ ոչ բարեկամական արարքը: Այդ պատճառով այսօր ԱԳՆ է հրավիրվել ԱՄՆ հարցերով ժամանակավոր հավատարմատարը, որին հայտնել են պատասխան միջոցների մասին»,- ասվում է Բելառուսի ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Մինսկը որպես պատասխան միջոց կրճատել է ԱՄՆ դիվանագիտական առաքելության անձնակազմը: Բացի այդ, սահմանափակվում է ամերիկացի մասնագետների աշխատանքը և հետ է կանչվում Բելառուսում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աշխատանքի մասին որոշումը:

Մայիսի 29-ին ԱՄՆ-ն հայտարարել էր օդային հաղորդակցության մասին Բելառուսի հետ միջկառավարական համաձայնագրի գործողությունների դադարեցման մասին, ինչպես նաև այսօր հայտարարել է 9 բելառուսական կազմակերպության դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին:   

Ամերիկյան պատժամիջոցները պայմանավորված են մայիսի 23-ին Ryanair ավիաընկերության օդանավի հետ կապված միջադեպով, երբ այն հարկադիր վայրէջք էր կատարել Մինսկում, որից հետո օդանավակայանում ձերբակալվել էր ուղևորների մեջ գտնվող ընդդիմադիր լրագրող Ռոման Պրոտասևիչը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]