Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԼՂ շուրջ իրավիճակի կարգավորման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են ամեն օր. Զախարովա

ԼՂ շուրջ իրավիճակի կարգավորման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են 
ամեն օր. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են ամեն օր: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այժմ խորհրդակցություններ և բանակցություններ են ընթանում արտգործնախարարների հետ: Մենք արտաքին գործերի նախարարությունների ու դեսպանատների միջոցով շփվում ենք  բառացիորեն ամեն օր: Արտաքին գործերի նախարարների ղեկավարների, ինչպես Ռուսաստան-Ադրբեջան, այնպես էլ Հայաստանի միջոցով հեռախոսային խոսակցությունների մասին հաղորդագրությունները պարբերաբար հրապարակվում են... մեր երկրի կողմից վիթխարի ջանքեր են ներդրվել այս իրավիճակի լուծման համար` ինչպես թեժ փուլում... այնպես էլ հակամարտության մյուս փուլում»,- ասել է Զախարովան:

Ըստ նրա` խոսքը ոչ միայն քաղաքական ջանքերի, այլ նաև երկրի ղեկավարության դիվանագիտական, ինչպես նաև անձնական ջանքերի մասին է: «Եվ, իհարկե, մեր խաղաղապահների դերի մասին, ովքեր ամեն օր ներդնում են իրենց ուժը, հոգին ու ունակությունները, արհեստավարժությունն ու հմտությունները` իրավիճակը շտկելու համար: Եվ որպեսզի արդեն քաղաքական գործիչները, դիվանագետները, հասարակական գործիչները կարողանան կատարել իրենց գործառույթները: Այդ պատճառով ռուս խաղաղապահների դերը թերագնահատել հնարավոր չէ»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]