Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

NASA-ն հայտարարել է Վեներայի վրա երկու նոր առաքելությունների մասին

NASA-ն հայտարարել է Վեներայի վրա երկու նոր առաքելությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ն հայտարարել Է, որ Վեներա Է ուղարկում երկու նոր առաքելություն՝ մոլորակի մթնոլորտը եւ երկրաբանական առանձնահատկություններն ուսումնասիրելու համար: Այդ մասին հաղորդել Է BBC News-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Миссия Davinci+ եւ Veritas անվանումները կրող այդ առաքելությունները, որոնցից յուրաքանչյուրն ստացել Է 500 մլն դոլարի չափով ֆինանսավորում, պետք Է իրագործվեն 2028-ից մինչեւ 2030 թվականները:

Davinci+ (Deep Atmosphere Venus Investigation of Noble gases, Chemistry, and Imaging) առաքելությունը կչափի մթնոլորտի բաղադրությունը՝ հասկանալու համար, թե ինչպես Է այն ձեւավորվել եւ զարգացել, ինչպես նաեւ որոշել, թե արդյոք մոլորակի վրա երբեւիցե եղել Է օվկիանոս: Երկրորդ առաքելությունը՝ Veritas-ը (Venus Emissivity, Radio Science, InSAR, Topography и Spectroscopy), կմշակի մոլորակի մակերեւույթի քարտեզը՝ սալաքարերի շարժման եւ հրաբուխների առաջացման գործընթացը հայտնաբերելու համար, որոնք դեռեւս ակտիվ են Վեներայի վրա:

«NASA-ն երկու նոր առաքելություն Է ընտրել դեպի Վեներա, որը Երկրին ամենամոտ հարեւան-մոլորակն Է: Առաքելությունների նպատակն Է՝ հասկանալ, թե Վեներան ինչպես Է դարձել դժոխք, երբ նա այդքան բնութագրեր ունի, որոնք նման են մեր մոլորակի բնութագրերին»,-հաղորդվում Է NASA-ի կայքում: Վերջին զոնդը, որը հասել Է մոլորակ, եղել Է «Մագելան» ուղեծրային սարքը՝ 1990 թվականին: Նոր առաքելություններն ընտրվել են հնարավոր գիտական արժեքի եւ դրանց զարգացման պլանների իրագործելիության հիման վրա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]