1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սոս Սարգսյանի կյանքի հետաքրքիր դրվագներ են բացահայտվում «Համազգային արտիստը» գրքում

Սոս Սարգսյանի կյանքի հետաքրքիր դրվագներ են բացահայտվում «Համազգային 
արտիստը» գրքում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արվեստագետ» մշակութային ՀԿ նախագահ, համանուն ամսագրի խմբագիր Իվան Անտոնյանը դեռ ուսանող տարիներին հնարավորություն է ունեցել հանդիպելու թատրոնի և կինոյի մեծ վարպետ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին: Սարգսյանի հետ կարճ հաղորդակցումն այնքան է տպավորել Անտոնյանին, որ նա որոշել է hրատարակել Սարգսյանին նվիրված «Համազգային արտիստը» գիրքը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Անտոնյանն ասում է, որ գրքում ընդգրկել է Սոս Սարգսյանի՝ տարբեր տարիների հարցազրույցներ, անվանի մարդկանց կարծիքներ, որոնք վերաբերում են արտիստին, և նյութեր, որոնք կարող են նորովի բացահայտել Սոս Սարգսյանին:

«Սովորում էի Թատերական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում: Հենց այդ շրջանում Սոս Սարգսյանի 80-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը Վանաձորի թատրոնում յուրաքանչյուրս ներկայացնում էր նրա դերերից մեկը: Ներկա էր նաև Սարգսյանը: Միջոցառումից հետո բոլորը շտապում էին վարպետի հետ նկարվելու: Ես ևս մոտեցա նրան ու լուսանկարվեցի հետը: Նա ինձ հարցրեց. «Ինչո՞ւ ես շտապում, գի՞րք ես գրելու»: Այդ պահին մտադրվեցի ստեղծել նրա մասին պատմող մի գիրք: Եվ գրեթե 11 տարի հետո կազմեցի գիրքը»,- պատմում է Անտոնյանը:

Նրա խոսքով՝ գիրքը կազմել է քառասուն օրում, հետո այն խմբագրել է արձակագիր Վահագն Մուղնեցյանը, այնուհետև աշխատել է գեղարվեստական խմբագիր Հակոբ Ազիզյանի հետ, որը Սոս Սարգսյանի մտերիմն է եղել:

«Գրախանութներում գիրքը չկա: Այն շատ արագ սպառվեց, վերահրատարակելու կարիք կա: Հիմա կազմում եմ գրքի երկրորդ հատորը, որը կոչվելու է «Նահապետը»: Այստեղ կներառվեն Սարգսյանի մասին խոսքեր, նրա ֆիլմերի, դերերի վերլուծություններ»,- տեղեկացնում է կազմողը:

Անտոնյանը շատ է սիրում «Ձորի Միրոն» ֆիլմը, որում Սարգսյանը մարմնավորում է գլխավոր հերոսին՝ Միրոյին: Ըստ Իվան Անտոնյանի՝ Միրոն հայ տղամարդու ուսանելի, առնական կերպար է, որի մեջ խոսում է ազգայինը, ընդգծվում է նրա նվիրվածությունը հայրենի հողին, ջրին, ընտանիքին:

«Սոս Սարգսյանն աստվածային մարդ էր: Երկար չեմ զրուցել հետը, բայց նա ինձ ուժեղ էներգիա է փոխանցել»,- շեշտում է Իվան Անտոնյանն ու հավելում, որ գրքի համար ՀՀ նախագահի աշխատակազմից շնորհակալագրի է արժանացել:

Անժելա Համբարձումյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]