Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Հուլիս 2022

Խորհրդարանը քննարկում է արտադրական կանեփի արտադրությունը, վաճառքը թույլատրող օրինագիծը

Խորհրդարանը քննարկում է արտադրական կանեփի արտադրությունը, վաճառքը 
թույլատրող օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է արտադրական կանեփի արտադրությունը, վաճառքը օրենքով թույլատրող օրինագիծը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:

«Օրենքում փոփոխություններով թույլատրվում են արտադրական կանեփի արտադրությունը, օրինական շրջառանությունը, ներմուծումը, արտահանումը, մեծածախ առևտուրը: Սահմանվում են դրանց լիցենզավորման առանձնահատկությունները և քվոտավորման պահանջները»,- ասաց Գաբրիելյանը:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում կատարվել են տեխնիկական և որոշ այլ լրամշակումներ:

Արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումն ու մեծածախ առևտուրը հանդիսանալու են լիցենզավորման գործունեության տեսակ: Նախատեսված է, որ արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումը կամ մեծածախ առևտուրը քվոտավորվելու են:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]