Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Google-ը կստեղծի Pixel ծալովի սմարթֆոնը՝ իդեալական Android համակարգով

Google-ը կստեղծի Pixel ծալովի սմարթֆոնը՝ իդեալական Android համակարգով

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Google ընկերությունը պատրաստվում Է թողարկել իր պատմության մեջ առաջին սմարթֆոնը՝ ծալովի կորպուսով: Այդ մասին հաղորդել Է Gizmochina-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ամերիկյան ընկերությանն այդպիսի սարք թողարկելու գործում կօգնի Samsung-ը: Samsung Display տեխնոլոգիական հսկայի ստորաբաժանումը Google-ին կմատակարարի ուլտրաբարակ ապակի, որը կարելի Է ծալել:

Ուլտրաբարակ ապակին (UTG) առայժմ օգտագործվում Է միայն Samsung-ի սմարթֆոնների վրա: Դրանով առաջին մոդելը դարձել Է Samsung Galaxy Z Flip ծալովի սմարթֆոնը: UTG-ով հանդերձված Է նաեւ ճկուն Galaxy Z Fold 2-ը: Google Pixel ծալովի սմարթֆոնի մասին առայժմ քիչ տեղեկատվություն կա. մշակողները գաղտնի են պահում նրա դիզայնը եւ բնութագրերը:

Ինսայդերները կարծում են, որ Google-ն այդ սմարթֆոնը կներկայացնի 2021 թվականի աշնանը՝ Pixel 6-ի եւ Pixel 6 Pro-ի հետ միասին: Վերջիններս կդառնան Android 12-ով աշխատող առաջին հեռախոսները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]