Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իցհակ Հերցոգին ընտրեցին Իսրայելի նախագահ

Իցհակ Հերցոգին ընտրեցին Իսրայելի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի համար հրեական գործակալության՝ «Սոհնուտ»-ի ղեկավար Իցհակ Հերցոգը հունիսի 2-ին ընտրվել Է հրեական պետության 11-րդ նախագահ, Կնեսետի (խորհրդարանի) լիագումար նիստի ընթացքում հայտնել Է պալատի խսնակ Յարիվ Լեւինը: Նիստերի դահլիճից հեռարձակումը վարում Է Իսրայելի խորհրդարանական հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Իսրայելի Kan պետական ռադիոկայանը հայտնում Է, որ Հերցոգի օգտին առաջին փուլում քվեարկել Է 120 պատգամավորներից 87-ը՝ հաղթանակի համար անհրաժեշտ 61 նվազագույնի դեպքում: Նախագահի պաշտոնում Հերցոգը Ռեուվեն Ռիվլինին կփոխարինի հուլիսի առաջին տասնօրյակի վերջում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]