Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

Արաբական խորհուրդը շարունակում է Ավստրալիայում Հայոց ցեղասպանության ճանաչման կոչերը

Արաբական խորհուրդը շարունակում է Ավստրալիայում Հայոց ցեղասպանության 
ճանաչման կոչերը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Ավստրալիայի Արաբական խորհուրդը միացել է մեծաթիվ կազմակերպությունների՝ Դաշնային կառավարությանը կոչ անելով ճանաչել հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը՝ մեջբերելով վարչապետ Սքոթ Մորիսոնին ուղղված նամակը, որում կազմակերպությունը գրում է. «Մենք Ավստրալիային կոչ ենք անում միանալ այն բազմաթիվ երկրներին, որոնք քայլեր են ձեռնարկել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում»:

«Հայ-ավստրալական համայնքը շնորհակալություն է հայտնում Ավստրալիայի Արաբական խորհրդին աջակցության համար, քանի որ կարծում ենք, որ նրանց ձայնը մեծացնում է արդարության մեր կոչերը», - նշել է Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը:

Ավստրալիայի Արաբական խորհուրդն անկախ համայնքային կազմակերպություն է, որը ներկայացնում է Մերձավոր Արևելքի 22 երկրներից Ավստրալիայում հաստատված քաղաքացիների շահերը: Այն աշխատում է սոցիալական արդարության հաստատման և իրենց համայնքի առավել խոցելի ներկայացուցիչների կյանքը բարելավելու ուղղությամբ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]