1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վրաստանից անձնական օգտագործման համար թուրքական ապրանքների ներկրումը ՀՀ ևս արգելված է. ՊԵԿ նախագահ

Վրաստանից անձնական օգտագործման համար թուրքական ապրանքների ներկրումը ՀՀ 
ևս արգելված է. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներկրման սահմանափակումը տարածվում է նաև Վրաստանից անձնական օգտագործման նպատակով հնարավոր ներկրվող ապրանքների նկատմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը հիշեցրեց, որ թուրքական ծագման ապրանքների ներկրումը սահմանափակվել է: «Հունիսի 1-ից արդեն Վրաստանի սահմանը բաց է, և որոշակի ժամային հատվածում թույլատվում է ֆիզիկական անձանց տեղաշարժը: Սակայն այդ սահմանափակումը և վերաբերում է նաև ֆիզիկական անձանց կողմից՝ այդ թվում անձնական օգտագործման նպատակով հնարավոր ներկրվող ապրանքներին»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա քաղաքացիներին հորդորեց սահմանով Հայաստան թուրքական ծագման ապրանք ներկրելու փորձ չանել: Մաքսային հսկողությունն ունի իր կանոնները, և Հովհաննիսյանը վստահեցրեց, որ այդ կանոններին համապատասխան ստուգումներ կարվեն՝ նման դեպքերը կանխելու համար: «Վստահ եմ, որ մեր քաղաքացիները շատ լավ տիրապետում են այն իրողությանը, որ մաքսային սահմանով տեղափոխվելու ժամանակ բոլոր իրերը, ճամպրուկները հարկ եղած դեպքում ենթակա են զննության»,- նշեց նա:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր 2020 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 1708-Ն որոշմամբ ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ է 2020 թվականի դեկտեմբերի 31-ից: Հայաստանը մտադիր է երկարաձգել արգելքի՝ ուժի մեջ լինելու ժամկետը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]