Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հունիս

«Արևով». Քրիստինե Պեպելյանը երկրպագուներին է ներկայացել նոր երգով

«Արևով». Քրիստինե Պեպելյանը երկրպագուներին է ներկայացել նոր երգով

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Քրիստինե Պեպելյանը երաժշտասերների դատին է հանձնել «Արևով» երգը՝ նվիրված իր երեխային:

Երգն արդեն հասանելի է Պեպելյանի YouTube-ի պաշտոնական ալիքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երաժշտությունը գրել է Արամ Ավագյանը, խոսքերի հեղինակը Գևորգ Եղիազարյանն է:

«Երազում եմ, որ բոլոր հայ բալիկներն իրենց աչուկները բացեն խաղաղ երկնքի տակ` արևով»,-«Ֆեյսբուքի» պաշտոնական էջում գրել է Պեպելյանը:

Քրիստինե Պեպելյանը սովորել է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանում։ 1997-2003 թվականներին՝ Հայաստանի երգի պետական թատրոնում: Հետո ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժին։

Աշխատել է Հայաստանի առաջատար հեռուստաընկերություններում:  2013-ին եղել է «Հայաստանի ձայնը» նախագծի երաժշտական մարզիչ։

Հյուրախաղերով և մենահամերգներով այցելել է աշխարհի բազմաթիվ երկրներ։ Թողարկել է ձայնասկավառակներ,  տեսասկավառակներ, նկարահանել է մի շարք տեսահոլովակներ: Հատկապես սիրված են երգչուհու «Մայրիկ», «Հայ զինվոր», «Կյանքիդ գնով», «Չէ, չէ, չէ», «Աղոթք» և այլ ստեղծագործություններ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ