Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Երևանում բացվեց Տոկիոյի ՕԽ-ի հետհաշվարկն ազդարարող ժամացույցը

Երևանում բացվեց Տոկիոյի ՕԽ-ի հետհաշվարկն ազդարարող ժամացույցը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հյուսիսային Պողոսայի սկզբնամասում բացվեց Տոկիոյի 32-րդ Օլիմպիական խաղերի հետհաշվարկն ազդարարող ժամացույցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ժամացույցի հետհաշվարկն ազդարարեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 51 օր:

«Մեր երկրին այս օրերին հաղթանակներ են պետք և այդ հաղթանակները կբերի նաև մեր օլիմպիական թիմը: ՀԱՕԿ նախագահի գլխավորությամբ փորձելու ենք անել ամեն հնարավոր բան: Այժմ թիմերը շարունակում են իրենց բնականոն նախապատրաստական փուլը»,-ասաց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Վերջինիս խոսքով` հաջորդիվ կներկայացվի նաև օլիմպիական թիմի մարզական և պաշտոնական հագուստը:

Մինչ այս Հայաստանը Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար նվաճել է 9 ուղեգիր` ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, Արմեն Մելիքյանը, Կարեն Ասլանյանը, բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, եռացատկորդ Լևոն Աղասյանը:

 

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]