1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՊՀ դիտորդական խմբում ընդգրկված կլինի շուրջ 70 դիտորդ

ԱՊՀ դիտորդական խմբում ընդգրկված կլինի շուրջ 70 դիտորդ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ պետությունների համագործակցության գործադիր կոմիտեի դիտորդական առաքելություն իրականացնող խումբը սկսել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հետ կապված իր մոնիթորինգային աշխատանքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 1-ին այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱՊՀ դիտորդական առաքելության խմբի անդամ, ԱՊՀ գործադիր կոմիտեի բաժնի պետ Եվգենի Կոզյակը:

«Հենց նոր հանդիպում ունեցանք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ, և այսօրվանից մեր խումբը սկսել է արտահերթ ընտրությունների անցկացման հետ կապված իր դիտորդական աշխատանքը: Տեղեկացնեմ, որ ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարն է Իլհոմ Նեմատովը, ով ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ-գործադիր քարտուղարն է: Նա կժամանի Հայաստան հունիսի 16-ին, իսկ մինչ այդ մենք որպես երկարաժամկետ դիտորդներ մոնիթորինգ կիրականացնենք ընտրությունների կազմակերպման հետ կապված»,- ասաց Կոզյակը:

Նա նշեց, որ ընդհանուր ԱՊՀ դիտորդական առաքելության խմբում ընդգրկված կլինի 70 դիտորդ:

«Մենք կիրականացնենք մոնիթորինգ ընտրությունների օրը ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև տարբեր մարզերում: Եվ ընտրությունների ավարտից հետո հաջորդ օրը կհրավիրենք մամուլի ասուլիս, որտեղ դիտորդական առաքելության ղեկավարը և անդամները կներկայացնեն իրենց եզրակացությունները»,- հավելեց Կոզյակը:

Հարցին՝ ինչպես են գնահատում արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպչական աշխատանքները, Կոզյակը պատասխանեց, որ սեղմ ժամկետներում շատ մեծ և ծանրաբեռնված աշխատանք է տարվել:

«Դուք գիտեք, թե քանի քաղաքական ուժ է մասնակցում ընտրություններին՝ դա շատ է, ուստի ծանրաբեռված աշխատանք է տարվում կազմակերպողների համար»,- եզրափակեց Կոզյակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]