1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հաշվեքննիչ պալատն ընդգծում է պարտք-ՀՆԱ ցուցանիշը նվազեցնելու միջոցառումների մշակման անհրաժեշտությունը

Հաշվեքննիչ պալատն ընդգծում է պարտք-ՀՆԱ ցուցանիշը նվազեցնելու միջոցառումների 
մշակման անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշվեքննիչ պալատն ընդգծում է կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 60 տոկոսից նվազեցնելու միջոցառումների ծրագրի մշակման անհրաժեշտությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց պալատի նախագահ Լևոն Յոլյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատի եզրակացության ներկայացմանը:

Յոլյանն անդրադարձավ կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությանը՝ հիշեցնելով, որ 2020-ին այն գերազանցել է 60 տոկոսի շեմը՝ կազմելով 63.5 տոկոս: Նա նշեց նաև, որ մի շարք մակրոտնտեսական ցուցանիշներով ՀՀ-ն արդեն նվազ պարտքի բեռ ունեցող երկրների խմբից տեղափոխվել է դեպի միջին պարտքի բեռ ունեցող երկրների խումբ:

«Հաշվեքննիչ պալատն ընդգծում է օրենսդրությամբ սահմանված պահանջի կարևորությունը՝ այն է մշակել առաջիկա 5 տարիների կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը 60 տոկոսից նվազեցնելու միջոցառումների ծրագիր:Իրոք դրա անհրաժեշտությունը բավականին մեծ է, մենք դա կարևորում ենք»,-նշեց Յոլյանը:

Պալատի նախագահի խոսքով՝ ներքին աուդիտի ոլորտում արձանագրվել է, որ 2020-ի ընթացքում պետական մարմինների կեսում ներքին աուդիտ չի իրականացվել, ինչը նա մտահոգիչ համարեց:

«Ծրագրային բյուջետային ոլորտում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ծրագրային միջոցառումներից 17,7 տոկոսի գործով դեռևս ոչ մի արդյունքային ոչ ֆինանսական ցուցանիշ սահմանված չէ, հետևաբար այդ միջոցառումների կատարման արդյունավետությունը անհնար է գնահատել՝ պայմանավորված դրանց չափելիության հնարավորության բացակայությամբ: Բացի այդ շարունակում է փոքր մնալ առանձնակի կարևորություն ունեցող որակական ցուցանիշների տեսակարար կշիռը, այն կազմում է ընդհանուրի 14.9 տոկոսը»,-ասաց նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]