1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանում կան բազմաթիվ ծրագրեր, որոնցում Ֆրանսիայի ներգրավվածությունը մեզ համար չափազանց կարևոր է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում կան բազմաթիվ ծրագրեր, որոնցում Ֆրանսիայի ներգրավվածությունը 
մեզ համար չափազանց կարևոր է. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդգծում է՝ Հայաստանն ու Ֆրանսիան ունեն առանձնաշնորհյալ հարաբերություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը:

«Շատ կարևոր է արձանագրել, որ այս ընթացքում հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը մշտապես զգացել է Ֆրանսիայի աջակցությունը և նախագահ Մակրոնի անձնական աջակցությունը: Շատ կարևոր հանգամանք եմ ուզում ընդգծել, որ նախագահ Մակրոնը մեր տարածաշրջանում ճգնաժամի մեկնարկի առաջին օրից խոսել է ճշմարտության լեզվով, և այդ ձայնը լսելի է եղել ամբողջ աշխարհում: Սա շատ կարևոր է մեզ համար: Ուզում եմ ընդգծել, որ Ֆրանսիան և նախագահ Մակրոնն այդ հանձնառությունը շարունակում են, և սա չափազանց կարևոր է մեր տարածաշրջանի ճգնաժամային իրավիճակները հաղթահարելու առումով»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանն ընդգծեց Ֆրանսիայի կարևոր դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր: Նրա խոսքով՝ չափազանց կարևոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությունը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման և տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման, երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելու գործում: «Շատ ուրախ եմ, որ պատերազմի ավարտից հետո համանախագահները 3 հայտարարություն են արել, որով, ըստ էության, արձանագրում են իրենց պատրաստակամությունը փոխադարձաբար ներգրավվելու և վերականգնելու Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ բանակցությունները»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց  Ֆրանսիային այս ընթացքում ցուցաբերած մարդասիրական աջակցության համար: «Մենք ընդգծում ենք Ֆրանսիայի տնտեսական ներգրավվածության կարևորությունը: Հայաստանում կան բազմաթիվ ծրագրեր՝ ենթակառուցվածքային, էներգետիկ, տնտեսական, որոնցում Ֆրանսիայի ներգրավվածությունը մեզ համար չափազանց կարևոր է:  Ֆրանսիայի կառավարությունը և նախագահ Մակրոնն անձամբ նույնպես հետաքրքրված են այդ ծրագրերում ներգրավվածությամբ»,- հավելեց նա:

Փաշինյանը շեշտեց, որ շատ կարևոր է համարում Ֆրանսիայի անձնական նախանձախնդրությունը տարածաշրջանում մշակութային ժառանգության պահպանման գործում, հատկապես և այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում: «Այս բոլոր ուղղություններով մենք շատ բարձր ենք գնահատում Ֆրանսիայի ներգրավվածությունը, և Հայաստանը հայ ժողովուրդը շահագրգռված է այդ ներգրավվածության մեծացմամբ, մանավանդ որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի համանախագահի կարգավիճակում ունի պատասխանատվություն և ներգրավվածություն մեր տարածաշրջանի անվտանգության, խաղաղության, երկարատև կայունության ապահովման գործում: Եվ ուրախ եմ, որ այդ շահագրգռվածությունը և հետաքրքրություն պահպանվում է»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]