Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը սկսել է իր գործունեությունը  

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը սկսել է իր գործունեությունը

 

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը սկսել է իր գործունեությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

«Այժմ հասունացել է այն պահը, որ այս գործունեությունն ավելի պրոֆեսիոնալ ու համակարգված դառնա, իրականացվեն ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Այդ նպատակով մի խումբ անհատ նախաձեռնողներով ստեղծել ենք Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը, որի գործունեության մեկնարկը տրվելու է հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Մենք նպատակ ունենք այս հիմնադրամը դարձնել երեխաների առողջության իրավունքի ապահովման հարթակ և հավատում ենք, որ մեր հասարակության մեջ բնակվող յուրաքանչյուր երեխա պետք է ունենա առողջ լինելու հնարավորություն:

Ձեզնից շատերը կհիշեն, որ արդեն քանի տարի է՝ երազում եմ այս հիմնադրամի ստեղծման մասին, պարբերաբար խոսում դրա մասին, և դա հնարավոր դարձավ հիմա, երբ երկիրը կանգնած է բազում մարտահրավերների առջև. ներկայում նման հիմնադրամի ձևավորման անհրաժեշտությունն առավել կարևոր է»,- գրել է Մարտիրոսյանը:

Նա հայտնել է, որ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Արտակ Բեգլարյանը, խորհրդի մյուս անդամները նույնպես իրենց ոլորտի առաջատար մասնագետներ են:

«Այսպիսով, Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամն օգնելու է երեխաներին, որոնք ունեն մանկական քաղցկեղ և արյան խնդիրներ, երիկամի և լյարդի փոխպատվաստման կարիք, քրոնիկ շնչառական խնդիրներ, իմունային համակարգի խանգարումներ և կյանքին վտանգ սպառնացող այլ հիվանդություններ»,- եզրափակել է Մարտիրոսյանը:

Հիմնադրամի գործունեության վերաբերյալ բոլոր մանրամասներին քաղաքացիները կարող են ծանոթանալ՝ այցելելով պաշտոնական կայք՝ www.hfc.am հասցեով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]