Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՌԴ նախագահն ու վարչապետը շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

ՌԴ նախագահն ու վարչապետը շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա 
առթիվ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Միխայիլ Միշուստինը շնորհավորել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք ամենաջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ։

Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները շատ հաջող են զարգանում: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հետասյու ևս հնարավորինս կամրապնդենք երկկողմ դաշնակցային հարաբերությունները՝ ի նպաստ մեր բարեկամական ժողովուրդների, ի շահ Անդրկովկասյան տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդման։

Սրտանց ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություն»։

 

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

ՌԴ կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ։

Կցանկանայի հատուկ նշել Ձեր անձնական նշանակալի ներդրումը ռուս-հայկական բարեկամական, գործընկերային և դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում։ Առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և հումանիտար համագործակցությունը դինամիկ զարգանում է, տարբեր ոլորտներում հաջողությամբ իրականացվում են համատեղ խոշոր նախագծեր։

Համոզված եմ, որ կառավարությունների միջև ակտիվ աշխատանքը կնպաստի երկկողմ փոխգործակցության հետագա ընդլայնմանը: Բարենպաստ պայմաններ կստեղծի Եվրասիական տնտեսական միության և Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակում ինտեգրացիայի խորացման համար։ Սա լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության շահերին:

Սրտանց ցանկանում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, բարեկեցություն և նոր հաջողություններ Ձեր պետական պատասխանատու գործունեության մեջ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]