Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Մի անգամ դպրոցում» ֆիլմը երեխաներին կմատուցվի սուրդո-թարգմանությամբ

«Մի անգամ դպրոցում» ֆիլմը երեխաներին կմատուցվի սուրդո-թարգմանությամբ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Հայաստանի ազգային կինոկենտրոնը «Պերսոնա Գրատա» պրոդյուսերական ընկերության հետ համատեղ առաջին անգամ նախաձեռնել է «Մի անգամ դպրոցում» ֆիլմի բացառիկ ցուցադրությունը, որի համար հատուկ պատրաստվել է սուրդո-թարգմանություն։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ֆիլմը սուրդո-թարգմանությամբ չլսող և չխոսող երեխաների համար կցուցադրվի հունիսի 1-ին Խուլերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատում:

«Նախաձեռնության նպատակն է ուշադրության կենտրոնում պահել խուլ ու համր հանրույթին՝ միաժամանակ նպաստելով նրանց ինտեգրմանը մշակութային կյանքին»,-ասվում է Հայաստանի ազգային կինոկենտրանի տարածած հաղորդագրության մեջ։ 

«Մի անգամ դպրոցում» ֆիլմում ընդգրկված են սիրված դերասաններ Մկրտիչ Արզումանյանը՝ որդու հետ, Վահագն Գալստյանը, Գրիգոր Դանիելյանը, Արփի Գաբրիելյանը, Ռաֆայել Երանոսյանը, Նաիրա Շահիրյանը, Արա Սարգսյանը և այլք:  Երիտասարդ դերասաններից են Արթուր Բեգջանյանը, Դալիթա Ավանեսյանը, Ստեփան Հովհաննիսյանը, այլք:

«Մի անգամ դպրոցում» կինոնկարը Տիգրանի մասին է, որը վատ շրջապատի ազդեցության տակ դրսևորում է իր բացասական կողմերը, հաճախ ընկնում պատմությունների մեջ և չի սիրում սովորել: Սակայն ամեն բան փոխվում է, երբ նա իմանում է, որ իրենց դպրոցը կանգնած է փակման վտանգի առաջ: Տիգրանը հասկանում է, որ դպրոցը փրկելու միակ տարբերակն ինտելեկտուալ հեռուստամրցույթին մասնակցելն ու հաղթելն է, քանի որ դրանից հետո դպրոցը կճանաչվի լավագույնը, իսկ լավագույն դպրոցը չի կարող փակվել: Հենց այդ ժամանակ Տիգրանին և նրա թիմակիցներին օգնության են գալիս խորհրդավոր ծերունի Վաչիկի արտասովոր գրքերը, որոնց օգնությամբ աշակերտները կարողանում են սեղմ ժամկետներում նախապատրաստվել մրցույթին։

Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ: Պրոդյուսերներն են Տիգրան Համբարձումյանը և Վահան Գրիշկյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]