Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի շատ երկրներում հունիսի 1-ին նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Հաստատվել է 1949 թ. Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնը առաջին անգամ նշվել է 1950 թ.։ Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թ., 1996 թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։ Տոնը նշում են հանրապետության բոլոր մարզերում եւ Երեւանում, կազմակերպվում են միջոցառումներ։

-1815 թ. հունիսի 1-ին Մոսկվայում բացվեց Սուրբ Հարություն եկեղեցին։ Եկեղեցին կառուցվել է 1815 թ. հայ բարերարներ Մինաս եւ Հովակիմ Լազարյան եղբայրների նախաձեռնությամբ։ 1917 թ. հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Սուրբ Հարությունը դարձավ միակ հայկական եկեղեցին Մոսկվայում։ Խորհրդային տարիներին եկեղեցին չէր գործում։

-1937 թ. հունիսի 1-ին ծնվել է Լուսինե Զաքարյանը՝ հայ նշանավոր օպերային երգչուհի (մահ.՝ 1991 թ.)։

-1935 թ. հունիսի 1-ին հիմնվեց Երեւանի պետական տիկնիկային թատրոնը։ 1938-ից թատրոնը կրել է Հովհաննես Թումանյանի անունը։ ԵՊՏԹ առաջին տնօրենն է եղել Վարյա Ստեփանյանը։ Առաջին ներկայացումն է եղել Սամուել Մարշակի «Չարաճճի Պետիկը» ներկայացումը։

-2016 թ. հունիսի 1-ին հայերեն «Վիքիպեդիան» հատեց 200 000 հոդվածի շեմը։

-1789 թ. հունիսի 1-ին ծնվել է  Խաչատուր Լազարյանը՝  հայ ազգային-ազատագրական շարժման եւ մշակութային գործիչ, ռուսական պետական խորհրդական, Լազարյան ճեմարանի հոգաբարձու, մեծ դեր է ունեցել Արեւելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու գործում։ Կազմել եւ Ռուսաստանի կառավարությանն է ներկայացրել «Մի շարք առաջարկներ Վրաստանի եւ հարակից երկրամասերի մասին» ծրագիրը՝ առաջարկելով Ռուսական կայսրությանը ենթակա Հայաստանի տարածքում ստեղծել ինքնավար Հայոց թագավորություն։ Մեծ ջանքեր է գործադրել ռուսահայ գաղութների երբեմնի արտոնություններն ու առանձնաշնորհումները պահպանելու համար։ Նրա շնորհիվ 1849 թ. Լազարյան ճեմարանը ճանաչվել է Արեւելյան լեզուների ինստիտուտ։

-1968 թ. հունիսի 1-ին մահացել է Հելեն Քելլերը՝ կույր ու խուլ ամերիկացի կին գրող, արվեստի բնագավառում բակալավրի աստիճան ստացած առաջին կույր ու խուլ անձնավորությունը։

-1980 թ. հունիսի 1-ին սկսեց եթեր հեռարձակվել CNN հեռուստաալիքը՝ առաջին շուրջօրյա լրատվական հեռուստաալիքը։ CNN-ը առաջինն աշխարհում ներկայացրեց 24-ժամյա լուրերի հեռարձակումը եւ ԱՄՆ-ում ստեղծված առաջին զուտ լրատվական հեռուստաալիքն է։ Հեռուստաալիքը եթեր հեռարձակվում է Ատլանտա քաղաքում գտնվող իր կենտրոնից, նաեւ Նյու Յորքի եւ Վաշինգտոնի ստուդիաներից։ 2005 թ. հունիսի 1-ի դրությամբ CNN ընկերության կազմում կային 14 տարբեր լրատվական կաբելային եւ արբանյակային ալիքներ, 2 ռադիոկայան, 6 վեբ-կայք եւ 37 արտասահմանյան գրասենյակ։ CNN-ի լուրերը տարածվում են 38 տիեզերական արբանյակների կողմից եւ հասանելի են 200 միլիոն տներում, աշխարհի 212 երկրներում եւ տարածքներում։

Ա. Հ.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]