Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամանակ է տվել մինչև հունիսի 4-ը՝ տեղեկություն տալու գերեվարված 6 հայ զինծառայողի մասին

ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամանակ է տվել մինչև հունիսի 4-ը՝ տեղեկություն տալու 
գերեվարված 6 հայ  զինծառայողի մասին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանին մինչև հունիսի 4-ը ժամանակ է տվել՝ տեղեկություններ տրամադրելու Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում գերեվարված 6 հայ զինծառայողի կարգավիճակի մասին:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականը՝ հավելելով, որ Կարմիր Խաչի Բաքվի գրասենյակից գերեվարված զինծառայողներին դեռ չեն այցելել:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Լուրեր»-ին հայտնել է, որ ամենօրյա երկխոսություն են իրականացնում երկու երկրների իշխանության հետ՝ գերիների տեսակցություն ապահովելու համար: Կարմի Խաչի ներկայացուցիչներն Ադրբեջանում պահվող մյուս ռազմագերիներին և քաղաքացիական անձանց այցելել են, նրանց փոխանցել ծնողների տեսաուղերձները:

«Այցի գլխավոր նպատակն է առաջին հերթին գրանցել այս անձանց, այնուհետև սկսել պարբերական կերպով տեսակցել՝ առաջին հերթին ստուգելու պահման պայմանները, այդ անձանց հանդեպ վերաբերմունքը, ինչպես նաև օգնել ՝ կապ հաստատել իրենց հարազատների հետ»,-ասել է Ամատունին:

Մայիսի 27-ի ի վաղ առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանցիները գերեվարել էին 6 հայ զինծառայողի:

Հայաստանի Հանրապետությունը մայիսի 27-ին դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ գերեվարված 6 հայ զինծառայողի հիմնարար իրավունքների ապահովման պահանջով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]