1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սեւանա լճից սկսվել են ջրբացթողումները

Սեւանա լճից սկսվել են ջրբացթողումները

ԳԱՎԱՌ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ 2021 թվականի մայիսի վերջին օրերից ոռոգման նպատակներով սկսվել են ջրբացթողումները Սեւանա լճից։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2021 թվականի մայիսի 31-ի դրությամբ Սեւանա լճից արդեն բաց է թողնվել 6 միլիոն 489 հազար խորանարդ մետր ջուր։ Նույն աղբյուրի համաձայն՝ նույն օրվա դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 90 սանտիմետր բարձրության վրա, ինչը 13 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։ 2021 թվականի հունվարից մինչեւ մայիս 31-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սեւանա լիճ է հոսել 108 միլիոն 511 հազար խորանարդ մետր ջուր։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]