Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունիս

Նշվել են խրոնիկական հոգնածության պատճառները

Նշվել են խրոնիկական հոգնածության պատճառները

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խրոնիկական հոգնածության համախտանիշն արհեստականորեն առաջացնում են խրոնիկական հիվանդությունները եւ մի շարք այլ պատճառներ: Այդ մասին «Հինգերորդ ալիքով» զրույցի ժամանակ նախազգուշացրել Է բժիշկ-թերապեւտ Թինա Պետրովսկայան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ այն կարող են առաջացնել, մասնավորապես, վահանաձեւ գեղձի պաթոլոգիաները: Բացի այդ, այն առաջացնում Է օրգանիզմում վիտամինների անբավարարությունը:

Նաեւ կարող են խրոնիկական հոգնածության համախտանիշ առաջացնել ալկոհոլի օգտագործումը, քնի եւ սննդի ռեժիմի խանգարումը եւ ոչ բավարար ֆիզիկական ակտիվությունը: Սակայն ամենից հաճախ պատճառը հոգեբանական խանգարումներն են, նշել Է Պետրովսկայան եւ խորհուրդ տվել նման իրադրությունում դիմել ոչ միայն թերապեւտի, այլեւ հոգեբանի օգնությանը:

Խրոնիկական հոգնածության համախտանիշը հիվանդությունն Է, որը բնութագրվում Է տեւական հոգնածությամբ, չի անցնում նույնիսկ երկարատեւ հանգստից հետո: Համալիր մոտեցումը բուժման գլխավոր սկզբունքն Է: Ապաքինման կարեւոր պայմաններից մեկը նաեւ պահպանման ռեժիմին հետեւելն Է եւ հիվանդի մշտական շփումը բուժող բժշկի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ