Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Գյումրիում մատուցվեց Սուրբ Պատարագ՝ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք. Տ. Տ. Գրիգոր Պետրոս 20-րդի հոգու համար

Գյումրիում մատուցվեց Սուրբ Պատարագ՝ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք. Տ. Տ. Գրիգոր Պետրոս 20-րդի հոգու համար

ԳՅՈՒՄՐԻ, 30 ՄԱՅԻՍԻ,   ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյումրու Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ մայր տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ՝ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ամեն. և Գերշ. Տ. Տ. Գրիգոր Պետրոս 20-րդի հոգու համար և կատարվեց հոգեհանսգտյան կարգ: Սուրբ Պատարագը մատուցվեց ձեռամբ Գերպ. Հ. Մաշտոց Վրդ. Զահթերյանի՝ նախագահությամբ Հայաստանում և Վրաստանում Պապական նվիրակ Արհ. Տ. Ժոզե Արքեպս. Բեթենկուրի: Պատարագին մասնակցությում էին հայ կաթողիկէ հոգևոր դասը, Անարատ Հղության միաբանության հայ քույրերը, Մայր Թերեզայի Գթության քույրերը, «Հայկական Կարիտասի» աշխատակիցները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սուրբ Պատարագի ընթացքում ընթերցեցվեց  թեմի Առաջնորդ Հոր՝ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի հայրական խոսքը՝ ուղղված հոգեհանգստյան արարողությանը ներկաներին: «Այսօր Մայր Հայրենիքից հեռու, Զմմառի Պատրիարքական Կղերի մայրավանքի Կաթողիկոս Պատրիարքների դամբարանում հողին է հանձնվում Աստուծո հավատարիմ ծառան իր վաստակաշատ 62 տարիների քահանայական, 44 տարիների եպիսկոպոսական եւ 6 տարիների հայրապետական ծառայությունից հետո, ծառայություն, որ նա կատարեց ամենայն հոժարությամբ  եւ նվիրյալ սիրով։ Աստուծո կամոք եւ ողորմությամբ՝ լուսահոգի Հոգեւոր Տերն ի գին զանազան դժվարությունների, մինչեւ իսկ առողջական ծանր պարագաների, հոժարությամբ ծառայեց ի նպաստ Հայ Կաթողիկէ Եկեղեցու պայծառության եւ ամրապնդման՝ վարելով զանազան պաշտոններ։ Հայ Ազգի համար ելեւէջներով՝ հաղթանակներով եւ ծանր հարվածներով լեցուն տասնամյակներին մշտապես եղավ անխոնջ եւ նվիրյալ  իրեն հանձնված հոտի, եւ մշտաջան ծառան՝ իր Ազգի եւ Եկեղեցու։ Մեր աղօթքն ու աղաչանքն ենք բարձրացնում առ Աստուած, հուսալով Տիրոջից լսել․ «Աստուծոյ բարի եւ հավատարիմ ծառայ, մտի՛ր քո Տիրոջ ուրախութեան մէջ»։

Առաջնորդ Հոր խոսքն ընթերցելուց հետո ներկաներին իր խոսքն ուղղեց նաև Պապական Նվիրակ Արհ. Տ. Ժոզե Արքեպս. Բեթթենկուրը:

 

Արմենուհի Մխոյան 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]