Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը հաղթելով թուրքին աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր է նվաճել

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը հաղթելով թուրքին աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր է նվաճել

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանն աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վճռորոշ մրցախաղում նա առավելության հասավ Թուրքիան ներկայացնող Սանալ Վահապի նկատմամբ: Աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր էին նվաճել նաև Հայաստանի մասնակիցներից գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեցին հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը և գրոսմայստեր Շանթ Սարգսյանը:

Աշխարհի գավաթի խաղարկության որակավորման փուլի ընտրական մրցաշարն անցկացվում էր հեռավար: Մրցաշարին մասնակցում են 35 երկրների 264 շախմատիստներ, այդ թվում 164 գրոսմայսըեր և 65 միազգային վարպետ: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին 13 շախմատիստ՝ գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Տիգրան Հարությունյանը, Լևոն Բաբուջյանը, կանանց գրոսմայստեր Աննա Սարգսյանը, միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բարսեղյանը: Մրցաշարն անցկացվում էր նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում պայքարից: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]