Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ծանրորդ Լիանա Գյուրջյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

Ծանրորդ Լիանա Գյուրջյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանը դարձել է աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության կանանց 81 կգ քաշային կարգում Գյուրջինյանը պոկեց 98 կգ և հրեց 125 կգ: Երկամարտի 223 կգ արդյունքով հայ ծանրորդը դարձավ ԱԱ-ի ոսկե մեդալակիր:

Ավելի վաղ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ Կարեն Մարգարյանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր: 81 կգ քաշային կարգում Կարեն Մարգարյանը պոկեց 152 կգ, հրեց 175 կգ և երկամարտի 327 կգ արդյունքով դարձավ ԱԱ-ի փոխչեմպիոն: 343 կգ արդյունքով ոսկե մեդալակիր դարձավ ուզբեկ Մահամադկոդիր Տոշտեմիրովը: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Սուրեն Գրիգորյանը, երկամարտի 323 կգ արդյունքով 4-րդն էր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]