Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Որոնք են Հայաստանի առջև ծառացած ամենասուր խնդիրները. հարցման արդյունքներ

Որոնք են Հայաստանի առջև ծառացած ամենասուր խնդիրները. հարցման արդյունքներ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում «Գելափ ինթերնեյշնլ ասոցիացիա»-ի հայաստանյան գրասենյակի անցկացրած հարցմանը մասնակցած քաղաքացիների  31,9 տոկոսը երկրի առջև ծառացած խնդիրներից ամենասուրը համարում է անվտանգայինը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին մայիսի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է «Գելափ ինթերնեյշնլ ասոցիացիա»-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով անցնող շաբաթվա ընթացքում անցկացված հետազոտության արդյունքները:

«Որոնք են ձեր կարծիքով ներկա պահին Հայաստանի Հանրապետության առջև կանգնած ամենասուր խնդիրները: Այստեղ մի քանի պատասխան կարող էին տալ մեր ռեսպոդենտները: 31.9 տոկոսը նշել է անվտանգության խնդիրները: Խաղաղության պահպանումը և պատերազմի չվերսկսելը՝ նշել է 28,1 տոկոսը, 25,2 տոկոսը նշել է սահմանների հստակեցման խնդիրը, 13,3 տոկոսը նշել է տնտեսության կայունացումը և 13 տոկոսը նշել է գերիների վերադարձը»,-մանրամասնեց Նավասարդյանը՝ մանրամասնելով, որ  քաղաքական անկայունության խնդիրը նշել են հարցվածների 6 տոկոսը, իսկ բանակի ու զինված ուժերի վերականգնումը՝ 5,7 տոկոսը:

Նավասդարդյանը ներկայացրեց նաև առաջիկա արտահերթ ընտրությունների վերաբերյալ անցկացված հարցման արդյունքները: 

Հարցման արդյունքներով՝  2021 թվականի հունիսի 20-ին իրականացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին միանշանակ պատրաստվում է մասնակցել հարցմանը մասնակցած  քաղաքացիների 57,3 տոկոսը: 

«Պատրաստվու՞մ եք մասնակցել 2021 թվականի հունիսի 20-ին իրականացվելիք խորհրդարանական ընտրություններին հարցին 57,3 տոկոսը նշել է, որ միանշանակ մասնակցելու է,  16,1 տոկոսը նշել է, որ  ավելի շուտ մասնակցելու է, ավելի շուտ չի մասնակցելու 11,1 տոկոսը և միանշանակ չի մասնակցելու 14 տոկոսը, իսկ 1,6 տոկոսը դժվարացել է պատասխանել»,-հավելեց Նավասարդյանը:

Նա ներկայացրեց նաև հարցման արդյունքները, թե ում օգտին կքվեարկեին, եթե առաջիկա կիրակի կայանային արտահերթ խորհրդարանական ընտրություններ. մասնակից քաղաքացիների 22,9 տոկոսը նշել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունը:

 «17,5 տոկոսը նշել է  «Հայաստան» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 3,8 տոկոսը, «Հանրապետություն» կուսակցություն՝ 2,8 տոկոսը, «Պատիվ ունեմ» դաշինք՝ 2,7 տոկոսը, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 2,3 տոկոսը և Ազգային Դեմոկրատական Բևեռ 1,7 տոկոսը: «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը հավաքել է 1,6 տոկոս և «Հայոց հայրենիք» կուսակցությունը 0,6 տոկոս, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը 0,5 տոկոս»,-մանրամասնեց Նավասարդյանը՝ հավելելով, որ հարցմանը մասնակցած քաղաքացիների 15,2 տոկոսը նշել է, որ  ոչ ոքի չի ընտրելու, 14,5 տոկոսը հրաժարվել է պատասխանել հարցին, իսկ 11,5 տոկոսը  դժվարացել է պատասխանել: 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]