1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՄԻՊ-ն ու ԱԱԾ պահեստազորի սպաները քննարկել են սահմանային անվտանգությանն առնչվող հարցեր

ՄԻՊ-ն ու ԱԱԾ պահեստազորի սպաները քննարկել են սահմանային անվտանգությանն 
առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մայիսի 28-ին ընդունել է ԱԱԾ պահեստազորի սպաների միության պատվիրակությանը` ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանին, ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանին և ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ հանդիպման ժամանակ Արման Թաթոյանը ԱԱԾ պահեստազորի բարձրաստիճան սպաներին է ներկայացրել է 2020 թվականի նոյեմբեր 9-ից սկսած Սյունիքում և Գեղարքունիքում, ինչպես նաև Սյունիքի մի շարք համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինծառայողներրի արարքներով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումների փաստերը:

Այդ փաստերի հիման վրա պաշտպանը ներկայացրել է Սյունիքի ու Գեղարքունիքի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու բացարձակ անհրաժեշտությունը:

 ԱԱԾ պահեստազորի բարձրաստիճան սպաները նշել են, որ իրենց գործունեության նպատակներից է հետպատերազմական շրջանում Հայաստանում և Արցախում մարդու իրավունքների պաշտպանության նպաստելը: Այնուհետև, նրանք ներկայացրել են իրենց դիտարկումները ՀՀ սահմանային անվտանգության վիճակի հետ կապված` հաշվի առնելով իրենց երկար տարիների փորձը: Հանդիպման ընթացքում քննարկվել են կոնկրետ իրավիճակներ: Պահեստազորի սպաների միության անդամները նաև նշել են, որ իրենք նույնպես արձանագրել են ադրբեջանական զինծառայողների սադրանքները ՀՀ սահմանին, որոնք պետք է ամեն գնով կանխել, իսկ դրա երաշխիքը նրանց հեռանալն է ՀՀ սահմանային գյուղերի անմիջական հարևանությամբ վայրերից ու ճանապարհներից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման և վերադարձի հրատապության հարցերը, փոխանակվել տեղեկություններով ու կարծիքներով:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ հանդիպման ընթացքում հատկապես օգտակար էր ԱԱԾ պահեստազորի սպաների վերլուծությունը սահմանային անվտանգության հարցերով` հաշվի առնելով նրանց երկար տարիների փորձն այս ոլորտում:

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը, այդ թվում` կոնկրետ իրավիճակներ հաշվի առնելով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]