Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանի սամբոյի հավաքականը ոչ մարզական պահվածքի համար հեռացվել է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանի սամբոյի հավաքականը ոչ մարզական պահվածքի համար հեռացվել է 
Եվրոպայի առաջնությունից

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Ադրբեջանի սամբոյի հավաքականը ոչ մարզական պահվածքի համար հեռացվել է Եվրոպայի առաջնությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:

Միջադեպը, որի հետևանքով Ադրբեջանի սամբոյի հավաքականը հեռացվել է մրցաշարից, ներկայացրել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը.

«Երբ 71 կգ քաշային կարգի եզրափակչում գոտեմարտում էին ՌԴ ներկայացնող Մագոմեդ Գաջիևը և ադրբեջանցի Էմիլ Հասանովը, և երբ հաղթանակը շնորհվեց ռուսաստանցուն, ախոյանը դրսևորեց ոչ մարզական պահվածք, ինչին հաջորդեց ամբողջ ադրբեջանական պատվիրակության հախուռն ու աղմկոտ մուտքը մրցագորգեր, սկսվեց քաշքուկ ու անկարգություն: Որպեսզի մենք՝ հայերս, որևէ առնչություն չունենանք, կարգադրեցի մեր բոլոր մարզիկներին, մարզիչներին դուրս գալ մարզապալատից»:

«Քիչ առաջ պաշտոնական հաղորդագրություն տեղադրվեց Սամբոյի միջազգային ֆեդերացիայի կայքում, որով իրազեկվում էր, որ Ադրբեջանի թիմը ոչ մարզական պահվածքի համար որակազրկվել և հեռացվել է առաջնությունից: Սամբոյի Եվրոպայի առաջնությունում ադրբեջանցի բոլոր սամբիստների արդյունքները չեղարկվել են»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մայիսի 26-ից 29-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անց է կացվում Սամբոյի Եվրոպայի առաջնությունը:

Մայիսի 26-ին կայացել է պատանիների առաջնությունը, 27-ին՝ երիտասարդների: Մայիսի 28-ին մրցասպարեզը տրամադրվել էր տղամարդկանց, կանանց ու մարտական սամբոյի հավաքականների ներկայացուցիչներին:

Հայաստանը ներկայացնող Արամ Աղաջանյանը նվաճել է բրոնզե մեդալ՝ մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]