Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն Թուրքիային C-400-ի ձեռքբերման այլընտրանք է առաջարկել

ԱՄՆ-ն Թուրքիային C-400-ի ձեռքբերման այլընտրանք է առաջարկել

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգները Թուրքիային ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման այլընտրանք են առաջարկել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը «CNN TURK» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«C-400-ի ձեռքբերումը խնդիր է ստեղծում ՆԱՏՕ-ի դաշինքում։ Մենք այլընտրանք առաջարկեցինք, նրանք (Թուրքիան) հաստատ գիտեն, թե ինչ անել։ Հույս ունեմ, որ մենք կկարողանանք ընդհանուր ճանապարհ գտնել», - ընդգծել է Շերմանը ՝ չհստակեցնելով, թե ինչ այլընտրանքի մասին է խոսքը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]