Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Շարունակելու ենք զարգացնել ու խորացնել հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը. Շոյգու

Շարունակելու ենք զարգացնել ու խորացնել հայ-ռուսական ռազմավարական 
գործընկերությունը. Շոյգու

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մայիսի 28-ին Մոսկվայում հանդիպել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ՌԴ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչն առաջարկել է քննարկել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: «Մենք կքննարկենք հարցեր, որոնք առնչվում են տարածաշրջանային անվտանգությանը՝ կապված Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի աշխատանքի հետ, ինչպես նաև, անկասկած, բոլոր սուր խնդիրները, որոնք ծագել են տվյալ պահին»,- ասել է Շոյգուն:

Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ հանդիպմանը քննարկվելու են հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր: Նրա գնահատմամբ՝ երկու երկրների հարաբերությունները շատ լավ են զարգանում:

Հանդիպման մեկնարկին Շոյգուն նկատել է, որ ՌԴ-ն և ՀՀ-ն ամրապնդում են ռազմական փոխգործակցությունն ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կառույցների շրջանակում՝ նախ և առաջ ՀԱՊԿ-ում:

«Երկկողմ համագործակցության բարձր մակարդակի ցուցանիշն է Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայի գործունեությունը, որը կարևոր գործոն է համարվում տարածաշրջանի անվտանգության պահպանման հարցում»,- նկատել է ՌԴ պաշտպանության նախարարը:

Նա շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին և ողջ հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ՝ ընդգծելով, որ հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են բարձր մակարդակի վրա մնալ: «Մենք շարունակելու ենք զարգացնել ու խորացնել մեր ռազմավարական գործընկերությունը»,- հայտարարել է Շոյգուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]