1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գերիների վերադարձը ժամանակի հարց է. Փաշինյան

Գերիների վերադարձը ժամանակի հարց է. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում պահվող հայ գերիների՝ Հայաստան վերադարձի խնդիրը ժամանակի հարց է, այն գործոններից մեկն է, որով Ադրբեջանը ցանկանում է ազդել ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 28-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:  

«Գերիների հետ կապված հարցը մեր ամենացավոտ խնդիրն է: Այն ժամանակի հարց է: Գերիների վերադարձի հետ կապված ամենօրյա ջանքեր ենք գործադրում, առանց չափազանցնելու: Իհարկե, ամեն օրը և իրենց համար, և ընտանիքի անդամների համար շատ լուրջ տառապանք է և փորձություն: Եվ իմ համոզմունքն այն է, որ դա ժամանակի հարց է և մեծ հաշվով, համոզված եմ, որ ընտրություններից հետո կինտեսիվանա այդ գործընթացը, որովհետև գերիների գործոնը և մյուս գործոններն օգտագործվում են Հայաստանում ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար: Նաև այդ է պատճառը, որ չեն վերադարձնում: Չեմ ասում, որ միակ պատճառը դա է, բայց պատճառներից մեկն է: Դրանով ուզում են ցավացնել մեզ, մեր ժողովրդին, դրանով ցավացնել անձամբ ինձ»,- ընդգծեց Փաշինյանը:

2020թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի օժանդակությամբ և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի դեմ պատերազմ սկսելուց հետո Ադրբեջանը խախտում է ռազմական գործողությունների դադարեցման մասին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության դրույթները և չի վերադարձնում հայ գերիներին: Հայաստանը հայտարարել է, որ հավատարիմ «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքին՝ վերադարձրել է ադրբեջանցի գերիներին:

Բացի դրանից, 2021թ. մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներ ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք և տեղակայվել Գեղարքունիքի և Սյունիքի որոշ հատվածներում: Մայիսի 27-ի վաղ առավոտյան ՀՀ ինքնիշխան տարածքում ինժեներական աշխատանքներ իրականացնելիս գերեվարվել են վեց հայ զինծառայողներ: Շարունակվում են բանակցությունները հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն սպասվում են հունիսի 20-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]