Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սահմանագծումը պետք է իրականացվի որպես կողմերի միջև բանակցությունների մի մաս. Ֆրանսիայի ԱԳՆ

Սահմանագծումը պետք է իրականացվի որպես կողմերի միջև բանակցությունների մի 
մաս. Ֆրանսիայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան իր խորը մտահոգությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին միջադեպերի աճի կապակցությամբ, որոնցից ամենաթարմը 2021 թվականի մայիսի 26-ի լույս 27-ի գիշերը ադրբեջանական ուժերի կողմից 6 հայ զինվորների գերեվարումն է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է Ֆրանսիայի ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ:

«Ֆրանսիան կողմերին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ ցանկացած սադրանքից: Երկու երկրների միջև սահմանի սահմանազատումը և սահմանագծումը պետք է իրականացվի որպես կողմերի միջև բանակցությունների մի մաս,  առանց որևէ հետագա գործողության»,- ասված է հայտարարության մեջ:

Ֆրանսիայի ԱԳՆ-ն նաև հիշեցնում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ մայիսի 13-ի հայտարարությունը:

Ելիսեյան պալատը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցի առնչությամբ հայտարարել էր, որ տարածաշրջանում կայունության և անվտանգության վերականգնման նպատակով իրավիճակը հնարավոր է կարգավորել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով։

«Էմանուել Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ և ընդգծել է Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը»,- ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]