Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կառավարությունը 377 միլիոն դրամի վերաբաշխում իրականացրեց վարկերը սուբսիդավորելու համար  

Կառավարությունը 377 միլիոն դրամի վերաբաշխում իրականացրեց վարկերը 
սուբսիդավորելու համար

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ կապահովվի կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման գործընթացը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության որոշումը պայմանավորված է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման շրջանակում տրամադրված արտոնյալ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման նպատակով ֆինանսական միջոցների ապահովման անհրաժեշտությամբ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի խոսքով` կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին միջոցառման շրջանակում կանխատեսվել է, որ շահառուների թիվը լինելու է 684, սակայն ներկայիս դրությամբ շահառուների թիվը զգալիորեն աճել է, ինչպես նաև աջակցության ծավալը նույնպես զգալիորեն գերազանցում է սպասվածը, ուստի միջոցառման շարունակականությունը ապահովելու նպատակով կիրականացվի միջեռամսյակային վերաբաշխում 377 մլն դրամի չափով:

 Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին միջոցառման շրջանակում նախատեսված է արտոնյալ պայմաններով վարկերի տրամադրում՝ միտված վարկառուների ներկա իրավիճակով պայմանավորված խնդիրների և ժամանակավոր դժվարությունների լուծմանը: Օժանդակությունը իրականացվում է միջոցառման շրջանակում տրամադրված արտոնյալ վարկերի տոկոսագումարների սուբսիդավորման ձևով։ 2020 թ. պետբյուջեով նշված գործընթացների իրականացման համար նախատեսված է 3,3 մլրդ դրամ, որը կանխատեսվել է հաշվի առնելով, որ միջոցառման շահառուների թիվը կկազմի շուրջ 684:

Ըստ հիմնավորման՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացրել է միջոցառման շահառուների քանակի, տրամադրված օժանդակության չափի և կանխատեսվող սուբսիդավորման ենթակա տոկոսագումարների վերաբերյալ վերլուծություն: Այսպիսով,  ներկայումս միջոցառման շահառուների թիվը կազմում է 918, տրամադրված օժանդակության ծավալը շուրջ 83 մլրդ։ 2021 թ. անհրաժեշտ սուբսիդավորվող տոկոսագումարը կազմում է 5,38 մլրդ դրամ:  Որոշմամբ առաջարկվել է միջոցառմամբ տարեկան չծախսված 377 մլն դրամի չափով նախատեսված գումարը ազատ եկամտի հաշվին հատկացնել կիսամյակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]