Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախում երկրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսի նոր դեպքեր չեն հայտնաբերվել

Արցախում երկրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսի նոր դեպքեր չեն հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում մայիսի 27-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի հայտնաբերվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 48 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 25 180-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 749 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7 728 քաղաքացու հետազոտություն, որից 865-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր բուժվում են տնային պայմաններում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]