Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում կներդրվի աղբահանության կայուն և արդյունավետ համակարգ

Հայաստանում կներդրվի աղբահանության կայուն և արդյունավետ համակարգ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում ներկայում առկա է 297 աղբավայր: Դրանցից և ոչ մեկը չի համապատասխանում որևէ քաղաքաշինական, բնապահպանական և սանիտարական նորմերի: Դրանք պարզապես աղբի կուտակման վայրեր են, իրենց բացասական հետևանքներով:  Ոլորտում բարեփոխումներ կատարելու, աղբահանության կայուն և արդյունավետ համակարգը ներդնելու համար մշակվել է աղբահանության ոլորտի ռազմավարությունն ու միջոցառումների ծրագիրը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային (կապիտալ) ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության պետ Նարինե Ավետյանը նշեց, որ նախ կատարվել են ուսումնասիրություններ բոլոր համայնքներում՝ հստակեցնելով տեխնիկական հագեցվածությունը, վարձավճարների հավաքագրումը, աղբահանության վրա կատարվող ծախսերը և այլն: Գույքագրելով խնդիրները՝ մշակվում են ծրագրեր դրանց լուծման ուղղությամբ:

«Հանրապետությունում արդեն սկսել ենք Հայաստանում առաջին սանիտարական աղբավայրի կառուցման շինարարությունը: Ծրագիրը սկզբնական Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի համար է: Մենք կառուցելու ենք նաև փոխաբեռնման կայաններ, որտեղ աղբը կհավաքվի, կսեղմվի և մեծ մեքենաներով կտեղափոխվի աղբավայր»,-ասաց Նարինե Ավետյանը: Աղբահանության գորում նախատեսվում է ներգրավել մասնագիտացված կառույցների ու կազմակերպությունների:

Անդրադառնալով աղբահանության վճարների հավաքագրումներին՝ Նարինե Ավետյանը նշեց, որ այստեղ խնդիր կա: Հավաքագրված գումարը չի փակում ծախսերը: 2019 թվականին մարզերում աղբահանության համար ծախսվել է 5.5 մլրդ դրամ, սակայն հավաքագրվել է 2.4 մլրդ դրամ: Այսինքն՝ կրկնակի անգամ ավելի ծախսվում է, քան հավաքագրվում է:

«Վարձավճարը բավական ցածր է: Գյուղական համայնքներում հիմնականում սահմանված է 50 դրամ անձի համար, քաղաքային համայնքներում 100-150 դրամ: Ռազմավարությամբ սահմանված ծրագրով նախատեսում ենք վարձավճարների մեթոդաբանության մշակում»,-ասաց Նարինե Ավետյանը:

Ռազմավարությամբ նախատեսված է նաև գոտիավորել աղբահանության համակարգը: Նախատեսվում է ունենալ 5-6 գոտի: Դա ենթադրում է հանրապետությունում ունենալ առավելագույնը 10 աղբավայր: Նարինե Ավետյանը նշեց, որ զգալի անելիք կա աղբի տեսակավորման ուղղությամբ: Դա կարևոր բաղադրիչ է ներդրողների ներգրավելու տեսանկյունից: Նախարարության ներկայացուցչի խոսքով, բարեփոխումներին զուգահեռ աշխատում են ներդրողների հետ: Այսօր արդեն այդ ուղղությամբ գործնականում կան քննարկումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]