Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանում կստեղծվի իրավաբանական անձանց իրական շահառուների միասնական ռեեստր

Հայաստանում կստեղծվի իրավաբանական անձանց իրական շահառուների միասնական 
ռեեստր
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կստեղծվի իրավաբանական անձանց իրական շահառուների միասնական ռեեստր, որը կգործի իրական շահառուների բացահայտման նոր օրենսդրական համակարգի հիման վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը: 
«Իրականացնում ենք Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված հերթական քայլը: Կստեղծվի իրավաբանական անձանց իրական շահառուների միասնական ռեեստր, որը կգործի իրական շահառուների բացահայտման նոր օրենսդրական համակարգի հիման վրա: Արդարադատության նախարարության կողմից մշակված օրենքների նախագծերի փաթեթն այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովի կողմից։ Իրական շահառուների տվյալները կներկայացվեն և կհրապարակվեն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից վարվող էլեկտրոնային հարթակի միջոցով»,- գրել է Բադասյանը։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]