Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գրավադրված տրանսպորտային միջոցը երկրից դուրս հանելու սահմանափակում կնախատեսվի

Գրավադրված տրանսպորտային միջոցը երկրից դուրս հանելու սահմանափակում 
կնախատեսվի

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլի» պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը՝ ըստ որի գրավադրված տրանսպորտային միջոցը երկրից դուրս հանելու համար կպահանջվի նրա համաձայնությունը, ում մոտ գրավադրվել է գույքը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին և «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախածեր փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 71 «կողմ», 4 «ձեռնպահ» ձայներ:

Հայաստանի Հանրապետությունից տրանսպորտային միջոցի ելքը սահմանափակվում է, եթե շարժական գույքի գրավի պայմանագրով ամրագրվել է գրավատուի կամ նրա լիազորված անձի կողմից տրանսպորտային միջոցի ելքի իրավունքի սահմանափակումը ՀՀ-ից: Տրանսպորտային միջոցի ելքի սահմանափակումը վերացնելու վերաբերյալ տեղեկատվությունը կմուտքագրվի սահմանային էլեկտրոնային կառավարման տեղակատվական համակարգ՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով:  

Նախագիծն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]