Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱԺ-ն շարունակում է հերթական նիստի աշխատանքը. ՈՒՂԻՂ

ԱԺ-ն շարունակում է հերթական նիստի աշխատանքը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում շարունակվում են մայիսի 25-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատգամավորները նախ կքվեարկեն նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը:

Այնուհետև խորհրդարանը կքննարկի «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը և այլ օրենսդրական նախաձեռնություններ:

Կքննարկվեն  նաև Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի գործունեության մասին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am