Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մարտական գործողություններին մասնակցած պետական պաշտոնյաների համար կնախատեսվեն սոցիալական երաշխիքներ

Մարտական գործողություններին մասնակցած պետական պաշտոնյաների համար 
կնախատեսվեն սոցիալական երաշխիքներ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության ներկայացրեց օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մարտական գործողություններում  ընդգրկված պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար նախատեսել սոցիալական երաշխիքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Վաչե Քալաշյանը:

«Օրենքը վերաբերվում է պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող այն անձանց համար սոցիալական լրացուցիչ երաշխիքներին, որոնք որպես կամավորական կամ զորահավաքային զորակոչի միջոցով ընդգրկված են եղել մարտական գործողություններում: Մասնավորապես առաջարկվում էր այդ ժամանակահատվածում նրանց հիմնական աշխատավարձի պահպանության երաշխիքը: Առաջարկվում է նաև, որ այդ ժամանակահատվածը ներառվի աշխատաժամանակում՝ որպես պարգևատրման իրավունք տվող ժամանակահատված»,-ասաց նա:

Նաև առաջարկվում է, որ այդ ժամանակահատվածում կիսամյակային գնահատականի կամ կատարողականի բացասական գնահատման դեպքում չկիրառվեն նույն օրենքով նախատեսված սանկցիաները՝ այսինքն` աշխատավարձի իջեցումը կամ բնականոն աճի կասեցումը:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում կատարվել է մեկ բովանդակային փոփոխություն: «Նախատեսում էինք, որ որոշակի ժամանակահատվածում պարգևատրումները պետք է տրվեն սեպտեմբերի 27-ից ծագած իրավակարգավորումների առումով, սակայն վերջնաժամկետ չէինք սահմանել: Առաջարկվում է ավելացել՝ բայց ոչ ուշ, քան տվյալ կիսամյակի ավարտը: Դա ենթադրում է, որ առաջին կիսամյակի համար մարտական գործողություներին մասնակցած անձանց պարգևատրումները պետք է վճարվեն ոչ ուշ, քան 2021 թվականի հուլիսի 30-ը»,-ասաց Քալաշյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]