Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Դեկտեմբեր

Վախճանվել է Հայ Կաթողիկե պատրիարք Գրիգոր եպիսկոպոս Կապրոյանը

Վախճանվել է Հայ Կաթողիկե պատրիարք Գրիգոր եպիսկոպոս Կապրոյանը

 ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութում մայիսի 25-ի առավոտյան կյանքից հեռացել է Հայ Կաթողիկե պատրիարք Գրիգոր եպիսկոպոս Կապրոյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հայ կաթողիկե եկեղեցու լրատվական ծառայությունը: 

Գրիգոր Կապրոյանը ծնվել է 1934 թվականի նոյեմբերի 15-ին Սիրիայի Հալեպ քաղաքում: Նա քահանա է կարգադրվել 1959-ի մարտի 28-ին, եպիսկոպոս դարձել՝ 1977 թվականին:

Գրիգոր եպիսկոպոս Կապրոյանը Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք է դարձել 2015 թվականի հուլիսի 25-ին՝ փոխարինելով երջանկահիշատակ Ներսես Պետրոս 19-րդ Թարմունուն: Գրիգոր եպիսկոպոս Կապրոյանը մինչև 2013 թվականի ապրիլը Ֆրանսիայի հայ կաթոլիկների եպիսկոպոսն էր:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]