Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ուժային եռամարտի հավաքական թիմը հաջող մասնակցություն է ունեցել Եվրոպայի առաջնությունում

Ուժային եռամարտի հավաքական թիմը հաջող մասնակցություն է ունեցել Եվրոպայի 
առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ուժային եռամարտի հավաքական թիմը մասնակցեց Ուկրաինայի Լուցկ քաղաքում կայացած ուժային եռսմարտի Եվրոպայի առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՊՖ նախագահ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ Հայաստանի ուժային եռամարտի հավաքականի թիմը մասնակցեց Ուկրաինայի Լուցկ քաղաքում կայացած ուժային եռսմարտի Եվրոպայի առաջնությանը,որտեղ մասնակցում էին 12 երկրների շուրջ 300 մարզիկներ: Այդ ստուգատեսում աշխարհի չեմպիոն ԱԻՆ հրշեջ փրկարար աշխարհի կրկնակի չեմպիոն, գինեսի ռեկորդակիր վանաձորցի Զորիկ Պողոսյանը 100 կգ քաշայինների պայքարում եռամարտում բարձրացնելով 625 կգ՝ դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն: Կքանիստ վարժությունը հրշեջ փրկարարը կատարեց 270 կգ շրջանցեց բոլոր քաշային կարգի մարզիկներին և դարձավ այդ վարժության բացարձակ հաղթող եվ ռեկորդակիր։Հատկանշական է որ Զորիկը մրցահարթակ դուրս եկավ Հայ զինվորի մարզաշապիկով։ Մարզաշապիկի վրա պատկերված զինվորը Արցախյան պատերազմում հերոսաբար զոհված Վանաձորցի Լիպարիտ Չիլինգարյանն է։ Զորիկը իր հաղթանակը նվիրեց պատերազմում հերոսաբար զոհվածների անմար հիշատակին։ Առաջնության մեծահասակների խմբում ոսկե մեդալակիրներ դարձան նաեվ մեծավանցի Արտյոմ Սոլոյանը, գյումրեցիներ Մակար Թամրազյանը, Արա Խաչատրյանը, երևանցիներ Հայկ Աֆյանը, Արթուր Առաքելյանը, Արտավազդ Առաքելյանը:

Ուժային եռամարտի հավաքականը թիմային հաշվարկում գրավեց առաջին տեղը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]