Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

ՀՀ տնտեսությունն ակտիվացել է. Covid-ի տարածումից հետո առաջին անգամ 4 ամսվա կտրվածքով արձանագրվել է 2.6 տոկոս աճ

ՀՀ տնտեսությունն ակտիվացել է. Covid-ի տարածումից հետո առաջին անգամ 4 ամսվա 
կտրվածքով արձանագրվել է 2.6 տոկոս աճ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021-ի հունվար-ապրիլին 2.6 տոկոսով աճել է 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 0.9 տոկոսով: Շինարարության ծավալն այս տարվա հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 20.3 տոկոսով: Առևտրի շրջանառությունում աճը կազմել է 4.8 տոկոս, իսկ մատուցված ծառայությունների ծավալը (առանց առևտրի) նվազել է 2.9 տոկոսով:

2021 թվականի հունվար-ապրիլին սպառողական գների ինդեքսն աճել է 5.4 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 8.1 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն աճել է 3.1 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է 7.2 տոկոս աճ (կազմելով՝ 2 170.3 մլն դոլար), ընդ որում՝ արտահանումն աճել է 16.7 տոկոսով (կազմելով՝ 818.7 մլն դոլար),  ներմուծումը՝ 2.2 տոկոսով (կազմելով՝ 1 351.6 մլն դոլար):

Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2021-ի հունվար-ապրիլին եղել է 524.50:

2021թ. ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսական ակտիվությունն աճել է 23.2 տոկոսով, շինարարության ծավալն աճել է 87.7 տոկոսով, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 47.5 տոկոսով:

Կորոնավիրուսի տարածումից ի վեր ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանի տնտեսությունում գրանցվում էր անկում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]