Քաղաքականություն

Ադրբեջանը երբեք չպետք է օրակարգ թելադրի Հայաստանի համար. Ռոբերտ Քոչարյան

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը երբեք չպետք է օրակարգ թելադրի Հայաստանի համար. Ռոբերտ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում այս օրերին հնչեցված բոլոր հայտարարությունները պետք է դիտել Հայաստանում ներքաղաքական պրոցեսների համատեքստում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Հայաստան դաշինք»-ի նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր ներքաղաքական օրակարգը չթելադրվի Ադրբեջանի կողմից: Ես չեմ կասկածում, թե ինչ նախապատվություններ իրենք ունեն այս ընտրությունների կոնտեքստում: Իրենք փորձելու են քայլեր ձեռնարկել և հայտարարություններ անել ընտրական գործընթացի վրա ազդելու համար: Բանաձևը պետք է լինի այսպես՝ երբեք Ադրբեջանը չպետք է օրակարգ թելադրի Հայաստանի Հանրապետության համար»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը:

ՀՀ երկրորդ նախագահի խոսքով, եթե բոլորը կարողանան խնդրին նայել այդ անկյան տակ, ապա հնարավորություն կլինի չենթարկվել նման կարգի ազդեցություններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում