Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իրանի ԱԳ նախարարը Երևանում հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի, Արմեն Սարգսյանի և Արա Այվազյանի հետ

Իրանի ԱԳ նախարարը Երևանում հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի, Արմեն 
Սարգսյանի և Արա Այվազյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Հայաստան այցի շրջանակներում հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի և  արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

«Մայիսի 26-ին այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանելու Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]