Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մարմաշենում բացվել է Արցախյան պատերազմում անմահացած տղաների փառքի անկյուն

Մարմաշենում բացվել է Արցախյան պատերազմում անմահացած տղաների փառքի 
անկյուն

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Մարմաշենի միջնակարգ դպրոցում բացվել է Արցախյան ազատամարտում անմահացած զինծառայողների փառքի անկյուն:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ, ՀՀ ԶՈՒ կապիտան Սոս Էլբակյանը զոհվել էր հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիս-արևելյան՝ Տավուշի հատվածում՝ 2020 թվականի հուլիսին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով։ Սոս Էլբակյանը ծնվել է 1992 թվականի հունվարի 31-ին։ 2009 թվականին գերազանցությամբ ավարտել է Մարմաշենի միջնակարգ դպրոցը։ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ուսումնառությունից հետո ծառայության է անցել ՀՀ ՊՆ N զորամասում։ 7 տարի ծառայել է Տավուշի մարզի սահմանապահ զորամասում։ Իր գործի նվիրյալ կապիտանը ծառայության ընթացքում արժանացել է բազում պարգևների ու պատվոգրերի, նրա ստորաբաժանումը լավագույնն է ճանաչվել մի շարք ստուգատեսներում։
Մարմաշենում Սոսը միակ անմահացած հերոսը չէ՝ իր ավագ ընկերոջ նման կյանքն հանուն հայրենիքի զոհեց նաև ժամկետային զինծառայող 18-ամյա Խաչատուր Խաչատրյանը:  «Հպարտանում եմ, որ հերոս տղա ունեմ: Մինչև վերջ մնացել է իր դիրքում՝ իր կյանքի գնով պաշտպանելով այն»,- պատմում է Խաչատուր Խաչատրյանի մայրը՝ Կարինե Աղաջանյանը:

Հերոսացած տղաներն այսօր էլ ապրում են հարազատների ու բոլոր համագյուղացիների սրտերում, իսկ նրանց հերոսությունների մասին այսուհետ նոր սերնդին կպատմի դպրոցում  ստեղծված փառքի անկյունը:

Արմենուհի Մխոյան

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]