Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիան համաձայնել է անօդաչու թռչող սարքեր մատակարարել Լեհաստանին

Թուրքիան համաձայնել է անօդաչու թռչող սարքեր մատակարարել Լեհաստանին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան առաջին անգամ անօդաչու թռչող սարքերը ՆԱՏՕ-ի երկիր  Լեհաստանին մատակարարելու մասին համաձայնագիր է ստորագրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:  Դուդան Անկարայում է գտնվում պաշտոնական այցով:  

Էրդողանը հայտնել է, որ հաջողություններ ունեն անօդաչու թռչող սարքերի արտադրության գործում և պատրաստ են իրենց փորձով ու հնարավորություններով կիսվել ՆԱՏՕ-ի գործընկեր Լեհաստանի հետ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Լեհաստանի պաշտպանության նախարարը, իր երկիրը Թուրքիայից գնում է 24 հարվածային անօդաչու թռչող սարքեր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]