Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ-ում առաջին դասարանցիների ընդունելության գործընթացը հնարավոր է կազմակերպել նաև արտերկրից

ՀՀ-ում առաջին դասարանցիների ընդունելության գործընթացը հնարավոր է 
կազմակերպել նաև արտերկրից

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելության գործընթացը հնարավոր է կազմակերպել նաև արտերկրից: Եթե ծնողներն այս փուլում գտնվում են Հայաստանից դուրս ու ցանկանում են երեխային դպրոցում գրանցել հայտագրման փուլի մեկնարկին, ապա այդ հնարավորությունը նրանց տրվում է:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը նշեց, որ մայիսի 24-ից թե երեխաների տվյալների ստուգման, թե հայտագրման կայքերը հասանելի կլինեն նաև այլ երկրներում:

«Եթե դրսում եք, կարող եք ձեր տվյալները փոխանցել Հայաստանում գտնվող ձեր ծանոթին, և նա ստուգի երեխայի տվյալները: Դրանից բացի, այսօրվանից կայքերը հասանելի կլինեն դրսում գտնվող ծնողների համար: Կարող են և տվյալները ստուգել, և հայտագրել սահմանված ժամկետներում: Թեպետ այստեղ մի բան կցանկանայի ընդգծել ու դիմել արտերկրում գտնվող ծնողներին: Եթե վստահ չեք, որ մինչև սեպտեմբեր կգաք Հայաստան, ապա խնդրում եմ, մի հայտագրեք երեխաներին, որովհետև հետո մեծ խնդիրներ է առաջացնում դպրոցի տնօրենի համար: Տնօրենը չգիտի ինչ անել այդ տվյալների հետ, հրամանագրել երեխային առաջին դասարան, չհրամանագրել»,- ասաց Արտակ Պողոսյանը:

Մինչև մայիսի 31-ը ծնողները պետք է իրենց ու երեխաների անձնական տվյալների համապատասխանությունը ստուգեն՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։ Հունիսի 1-ից կբացվի hayt.emis.am համակարգը, որի միջոցով կկատարվի բուն հայտագրման գործընթացը: Մինչև հունիսի 10-ը կհայտագրվեն այն երեխաները, որոնց ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, կամ երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող քույր կամ եղբայր ունի: Հունիսի 11-ից համակարգը բաց կլինի բոլոր հայտատուների համար։ Հայտագրման պրոցեսը բաց է ամբողջ ուսումնական տարվա համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]